Երևան Մոլ Բոնուս Քարտը. Հիմնական կանոններ և պայմաններ
- Ինչ է Բոնուս քարտը
Երևան Մոլի բոնուս քարտը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել քեշբեք և հետագայում 200 դրամ կամ ավել քեշբեք կուտակելու դեպքում, ծախսել այն՝ ԿինոՊարկից և Նավապետ Քիդից գնումներ կատարելիս կամ Երևան Մոլի ծառայություններից օգտվելիս:
- Ինչպես է գործում Բոնուս քարտը և ինչ առավելություններ է ընդձեռում
- Երևան Մոլ «Բոնուս քարտ» նախագծի յուրաքանչյուր քարտապան, կատարելով գնումներ Երևան Մոլի յուրաքանչյուր խանութից, կուտակում է 1.5% քեշբեք:
- Քեշբեքը գրանցելու համար քարտապանը իր կատարած գնումների ՀԴՄ կտրոններով (կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում) պետք է մոտենա Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժին և գրանցի իր կտրոնները կամ լուսանկարի/սկանավորի կտրոնը և կցի այն իր անձնական էջի կտրոններ բաժնում։ ԿինոՊարկից և Նավապետ Քիդի գանձերի կղզուց կատարված գնումների դեպքում կտրոնները գրանցվում են տեղում՝ դրամարկղում:
- ՀԴՄ կտրոնները պահվում են Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնում/ ԿինոՊարկի դրամարկղում/Նավապետ Քիդի գանձերի կղզու դրմարկղում և գրանցելուց հետո ենթական չեն վերադարձման: Եթե գնված ապրանքի վերադարձը որպես այդպիսին հավանական է, ապա խորհուրդ է տրվում համապատասխան ՀԴՄ կտրոնները ներկայացնել գնված ապրանքը վերադարձնելու թույլատրելի ժամկետի ավարտից հետո:
- Քեշբեքը ենթակա չէ վերադարձման կամ վճարման՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
- Քեշբեքի կուտակումը կատարվում է հետևյալ եղանակներով.
- Երևան Մոլից կատարված 200.000 դրամը չգերազանցող գնումը կուտակում է 1.5% քեշբեք։
- Եթե գնում(ներ)ը գերազանցում է(են) 200,000 դրամը, ապա 200,000 դրամից հետո մնացյալ գումարը կուտակում է 0,3% քեշբեք:
- Քարֆուր սուպերմարկետից կատարծ գնումներից կկուտակվի 0.3% քեշբեք
- ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում կատարված գնումը կուտակում է 5% քեշբեք։
- Եթե գնում(ներ)ը գերազանցում է(են) 200,000 դրամը, ապա 200,000 դրամից հետո մնացյալ գումարը կուտակում է 0,5% քեշբեք:
- Գրանցված կտրոնների ակտիվության ժամկետն է 3 ամիս, որից հետո տվյալ կտրոնից կուտակված քեշբեքը գանձվում է Ձեր հաշվից։
- Քարտապանը մեկ ամսվա ընթացքում կարող է կուտակել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք քեշբեք:
- Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները չեն կարող ստանալ Երևան Մոլի բոնուս քարտ։
- Բոնուս քարտը կուտակում է քեշբեք մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր վաճառատեղից կատարված գնումների առավելագույնը 2 կտրոնից (մեկ գնումը/կտրոնը կարող է ներառել ցանկացած քանակի ապրանք):
- Քարտապանն իր կուտակած քեշբեքը չի կարող փոխանցել մեկ այլ քարտապանի:
- Քարտապանը չի կարող ունենալ մեկից ավելի քարտ:
- Քարտապանը կուտակած քեշբեքը կարող է ծախսել Երևան Մոլի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելիս կամ ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում վճարում կատարելիս։
- Առաջարկվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է կուտակել համապատասխան ծառայության արժեքի չափով քեշբեք:
- Քարտապանը կարող է իր քեշբեքը ստուգել առցանց՝ yerevanmall.amկայքում:
- Ո՞վ կարող է ստանալ Երևան Մոլի բոնուս քարտ
- Երևան Մոլի բոնուս քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով Երևան Մոլից կկատարի 15.000 կամ ավելին ՀՀ դրամին համարժեք գնումներ և համապատասխան ՀԴՄ կտրոնները կներկայացնի Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժին։
- ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները ներկայացնելիս՝ քարտ ստանալու համար անհրաժեշտ գումարը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ։
- Ֆուդկորտում կամ սննդի այլ կետերում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները ներկայացնելիս՝ քարտ ստանալու համար անհրաժեշտ գումարը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ։
- Քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միմիայն մեկ ամիս վաղեմությունը չգերազանցող ՀԴՄ կտրոններ, այսինքն ամենահին և ամենանոր կտրոնների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 ամիսը։
- Քարտը ստանալու ժամանակ հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը լուսանկարում է ենթադրյալ քարտապանին, և կցում լուսանկարը քարտապանի անձնական էջին:
- Քարտը ստանալուց հետո, հաճախորդի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաղորդագրություն՝ քարտի ակտիվացման հղումով: Քարտը ակտիվացնելուց հետո քարտապանը կարող է ցանկացած պահի մուտք գործել իր անձնական էջ՝ քեշբեք-համակարգին և առկա ծառայություններին ծանոթանալու համար։
- ՀԴՄ կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում:
- Նախագծին չեն մասնակցում մոլի տարածքում գործող սպասարկման կենտրոնները (բանկեր, բջջային օպերատորներ և այլն,) հետևաբար, այդ կետերից ձեռք բերված ՀԴՄ կտրոնները չեն կարող օգտագործվել բոնուս քարտի ձեռքբերման կամ քեշբեք կուտակելու նպատակով (բացառություն են կազմում բջջային հեռախոսների վաճառքի ՀԴՄ կտրոնները):
- Քեշբեքը կուտակելու նպատակով քարտապանները կարող են ներկայացնել միայն նախորդ 90 օրվա ընթացքում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները:
- Քարտը կորցնելու դեպքում քարտապանը պետք է տեղեկացնի մոլին քարտի կորստի մասին՝ այն ապաակտիվացնելու և նոր քարտ ստանալու համար (քարտապանը պետք է ներկայանա անձնագրով):
- Ինչպես օգտագործել քեշբեքը
- Քարտը ակտիվացնելուց հետո քարտապանն իր անձնական էջում կարող է տեսնել իր նախընտրած ծառայությունների արժեքը:
- Որևէ ծառայությունից օգտվելու համար քարտապանը պետք է սեղմի ծառայության համապատասխան նկարին և հետևի անհրաժեշտ քայլերին: Ծառայությունն ընտրելուց հետո այն կհայտնվի «Գործարքների պատմություն» բաժնում:
- Քեշբեքը ծախսելու կամ ծառայությունից օգտվելու դեպքում քարտապանը չի կարող վերականգնել օգտագործված քեշբեք-գումարը:
- Քեշբեքը օգտագործելու համար քարտապանը պետք է քարտով ներկայանա ԿինոՊարկի կամ Նավապետ Քիդի դրամարկղ, իսկ ծառայությունից օգտվելու համար պետք է քարտով ներկայանա մոլի հաճախորդների սպասարկման բաժին՝ ծառայության ստացականը ստանալու համար:
- Ծառայության ստացականը պետք է կրի «Բոնուս Քարտ» նախագծի Bonus Card կնիքը:
- Ծառայությունից օգտվելու համար ծառայության ստացականը պետք է ներկայացնել ծառայությունը մատուցող կողմին:
- Քարտապանը ծառայությունը ակտիվացնելուց հետո չի կարող այն փոխել մեկ այլ ծառայության կամ քեշբեքի հետ
- Քարտապանը, ներկայացնելով Բոնուս քարտը, կարող է օգտագործել իր կուտակած քեշբեքը ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում գնումներ կատարելու համար:
- Այլ դրույթներ
- Բոնուս Քարտը կարող է հետ պահանջվել Երևան Մոլի կողմից, եթե այն փաստացի վարվում է ոչ թե քարտապանի, այլ որևէ երրորդ անձի կողմից:
- Եթե հաճախորդը ներկայանում է այլ հաճախորդ(ներ)ի բոնուս քարտ(եր)ով, ապա Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը իրավունք ունի վերցնել համապատասխան քարտերը և ապաակտիվացնել դրանք:
- Եթե Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնում քարտապանների միջև կտրոններ փոխանակելու դեպք է նկատվում, ապա հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը իրավունք ունի գործընթացում ներգրավված քարտապաններից վերցնել Բոնուս քարտը և ապաակտիվացնել այն:
- KinoPark-ում և Captain Kid's-ում Idram-ով գնում/վճարում կատարելիս՝ քեշբեք չի կուտակվում։ Եթե վճարման արժեքի մի մասի համար վճարում եք կուտակված քեշբեքով, ապա Idram-ով չեք կարող վճարել մնացյալ գումարը։
- Բոնուս քարտով կատարած ցանկացած վճարում վերադարձի ենթակա չէ։
*Սույն փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակների միջև եղած հնարավոր տարբերությունների դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը