Հարգելի հաճախորդներ
(COVID-19)-ի տարածման կանխարգելմանն ուղղված կարգավորումների
պահանջներով պայմանավորված 2022 թվականի հունվարի 22-ից սկսած.
Երևան Մոլի Կինոպարկ,
Երևան Մոլում հանրային սննդի կետեր
Այցելելու և ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ստորև բերված տեղեկանքներից որևէ մեկը.
• ՊՇՌ հետազոտության առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ,
• Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից, կամ
• Պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով:
Բացառություն են կազմում.
• Մինչև 18 տարեկան անձիք՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
• Հղիները՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
• Փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողները՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
• Նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածները՝ ՊՇՌ հետազոտության դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության դրական արդյունքը հավաստող առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում: