«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնում խաղային ավտոմատներից և սարքավորումներից օգտվելու անվտանգության կանոնններ
- Այցելուները և/կամ ուղեկցող անձինք ինքնուրույն են որոշում իրենց և/կամ իրենց երեխայի համար /այսուհետ՝ Այցելուները և/կամ ուղեկցող անձինք և իրենց երեխաները միասին կանվանվեն՝ Հաճախորդներ/ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնում /այսուհետ՝ Կենտրոն/ գտնվող ցանկացած խաղային ավտոմատներից, սարքավորումներից և սրահներից / այսուհետ՝ Սարքավորումներ / օգտվելու նպատակահարմարությունը և գրավչությունը, հաշվի առնելով իրենց առողջական վիճակը, առկա ռիսկերի աստիճանը, առաջնորդվելով սույն անվտանգության կանոններով, Կենտրոնի տարածքում առկա գրավոր նախազգուշացումներով և սահմանափակումներով /այսուհետ անվտանգության կանոնները, գրավոր նախազգուշացումները և սահմանափակումները միասին կանվանվեն՝ Կանոններ/։
- Այցելուները կրում են անհատական պատասխանատվություն Կանոնների պահպանման համար։ Մենք խորհուրդ չենք տալիս հղի կանանց, սրտանոթային, նյարդային հիվանդություններով տառապող մարդկանց, վեստիբուլյար ապարատի խանգարումներ և ողնաշարի հիվանդություններ ունեցող մարդկանց օգտվել «էքստրիմալ» և «հուզիչ» այն Սարքավորումներից, որոնք առկա են Կենտրոնի տարածքում։
- Այն բոլոր Հաճախորդների մուտքը Կենտրոնի տարածք խստիվ արգելվում է, որոնք գտնվում են ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ:
- Կենտրոնում գտնվող Սարքավորումներից կարող են օգտվել միայն այն Հաճախորդները, որոնք ունեն Կենտրոնի կողմից թողարկված համապատասխան պլաստիկ քարտեր, որոնց միջոցով գործարկվում են Կենտրոնում գործող հիմնական Սարքավորումները։
- Հաճախորդները պարտավոր են խստիվ հետևել Կենտրոնի աշխատակիցների և խաղավարների հրահանգներին և խորհուրդներին, Կենտրոնի Սարքավորումների վերաբերյալ ներկայացված գրավոր տեղեկատվությանը և զգուշացումներին (ներառյալ, սակայն առանց սահմանափակման Սարքավորումներից օգտվելու պարտադիր պահպանման կանոններ, տեխնիկական և անվտանգության կանոններ և պահանջներ)։
- Այն բոլոր Հաճախորդները, որոնց համար իրենց մարմնի առանձնահատկությունների (քաշի, չափսի և հասակի) պատճառով անվտանգության միջոցների կիրառումը հնարավոր չե, չեն կարող օգտվել այդ համապատասխան սարքավորումներից։
- Հաճախորդներին արգելվում է կատարել ցանկացած գործողություն, որը կարող է վնասվածքներ պատճառել իրենց և/կամ Կենտրոնի տարածքում գտնվող անձանց։
- Հաճախորդներին արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նպատակ են հետապնդում անտեսել և խախտել սարքավորումներից օգտվելու պարտադիր պահպանման կանոնները, տեխնիկանան և անվտանգության կանոնները և պահանջները։
- Հաճախորդներին արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նպատակ են հետապնդում վնասել Սարքավորումները և դրանց անվտանգության միջոցները։
- Հաճախորդներին արգելվում է Սարքավորումներից օգտվելու ժամանակ նետել իրեր, կանգնեցնել Սարքավորումների շարժվող մասերը, ընդունել սնունդ, ըմպելիքներ, իր հետ ունենալ սուր, երկար, ծավալուն և չամրակցված իրեր (գլխարկներ, ակնոցներ, հեռախոսներ, բանալիներ, մետաղադրամներ և այլն)։
- Հաճախորդներին արգելվում է առանց Կենտրոնի աշխատակիցների և խաղավարների հրահանգների և/կամ թույլտվության մուտք գործել սարքավորումներից օգտվելու անմիջական տարածք/վայր։
- Հաճախորդները նյութական պատասխանատվություն են կրում Կենտրոնի գույքին կանխամտածված գործողությունների արդյունքում վնաս պատճառելու համար։
- Այն բոլոր դեպքերում, երբ Հաճախորդները կհրաժարվեն կատարել սույն կանոնների պահանջները, իրենք Կենտրոնի աշխատակիցների և խաղավարների կողմից չեն թույլատրվի Սարքավորումներին մուտք գործել։ Կենտրոնի տնօրինությունը պատասխանատվություն չի կրում այն բոլոր դժբախտ պատահարների համար, որոնք տեղի են ունեցել Հաճախորդների կողմից սույն Կանոնների չկատարման և/կամ չկատարման արդյունքում։
- Կենտրոնը պատասխանատվություն չի կրում Կենտրոնի տարածքում թողնված և/կամ կորցրած իրերի համար։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով
«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում գործող Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնում համապատասխան վճարումների ընդունման և վճարումների վերադարձման նպատակով Այցելուներին տրամադրվում է 14 օրյա ժամկետ՝ համապատասխան վճարումը կատարելու օրվանից։