KinoPark-ի կանոնակարգը՝

  1. Գնված տոմսերը և ապրանքները ենթակա են վերադարձման կամ փոփոխման՝ ֆիլմը սկսելուց 30 րոպե առաջ և միայն ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում:
  2. Ամրագրած տոմսերը ենթակա են գնման ֆիլմի սկսելուց 30 րոպե շուտ, այլ պարագայում ամրագրումը համարվում է անվավեր։
  3. Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: 3-12 տարեկան երեխաների տոմսերի համար գործում է զեղչ 250 դրամ: Զեղչը չի գործում պրեմիում սրահի դեպքում:
  4. ԿինոՊարկում մշտապես գործում է զեղչային համակարգ խմբակային այցելությունների համար։
  5. Խստիվ արգելվում է կինոդահլիճ մտնել այլ վայրերից՝ այդ թվում նաև Երևան Մոլի տարածքից (Ֆուդկորտ, Քարֆուր) գնած սնունդով/խմիչքով։ Կինոթատրոնի աշխատակիցներն իրավունք ունեն դահլիճից դուրս հրավիրելու սույն կանոնը խախտած անձանց:
  6. Ֆիլմի դիտման ընթացքում հարկավոր է անջատել բջջային հեռախոսների ձայնը։
  7. Գնված սնունդն ու խմիչքը ենթակա չեն փոխարինման և վերադարձման:
  8. Կինոպարկի տարածքում արգելվում է ծխել ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և IQOS:
  9. ԿինոՊարկում գործող հատուկ ակցիաները չեն տարածվում Պրեմիում սրահի վրա և հատուկ ակցիաների օրերին, և հայկական արտադրության ֆիլմերի:
  10. YerevanMall հավելվածից կարելի է գնել տոմս, բայց ոչ ամրագրել։
  11. Ակցիաները չեն համատեղվում:
  12. Պրեմիում սրահում Coffee Park սրճարանի սպասարկման ժամերն են 10:00-22:00
  13. Հատուկ առաջարկների, ակցիաների, պրոմոկոդերի և վաուչերների օգտագործաման ժամանակ գնումը վերադարձի և փոխանակման ենթակա չէ: