Ստորև ներկայացվում են ԿինոՊարկի Թվային Քարտի հիմնական կանոններն և պայմանները: Գնելով, ընդունելով կամ օգտագործելով Թվային Նվեր Քարտը, Դուք համաձայնում եք հետևել այս կանոններին և պայմաններին Ձեր և Ձեր ընտանիքի բոլոր անդամների և այլ անձանց կողմից, ովքեր գնում, ընդունում կամ օգտագործում են Նվեր Քարտը Ձեր օգտատիրոջ հաշվի միջոցով:
1.1 Մարում
Բացառությամբ ստորև 1.2 (Բացառություններ) կետում նշված բացառությունների, Թվային Նվեր Քարտը լիցքավորելուց հետո այն կարող է օգտագործվել Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով առցանց գնումներ կատարելու համար:
1.2 Բացառություններ
Ստորև բերված են բացառություններ, որոնք կիրառելի են Թվային Նվեր Քարտի մարման համար՝
Թվային Նվեր Քարտերը չեն կարող օգտագործվել այլ Թվային Նվեր Քարտեր կամ այլ ծառայություններ գնելու համար:
2.1 Թվային Նվեր Քարտերը կարելի է ձեռք բերել kinopark.am վեբկայքից և Yerevan Mall բջջային հավելվածից: Թվային Նվեր Քարտ գնելու համար կարող եք վճարել էջում նշված ցանկացած կրեդիտ քարտով կամ վճարման այլ եղանակով (ներառյալ Yerevan Mall Բոնուս քարտը և էլեկտրոնային դրամապանակները): Գործարքը կավարտվի այն ժամանակ, երբ Թվային Նվեր Քարտը ակտիվացվի և լցվի համապատասխան արժեքով:
Ներբեռնումից հետո համակարգում կարող է լինել Թվային Նվեր Քարտի ակտիվացման ուշացում: Այս ուշացման ընթացքում Թվային Նվեր Քարտը չի կարող օգտագործվել գնումների համար:
3.1 Թվային Նվեր Քարտի միջոցով գնումներ կատարելը՝
Թվային Նվեր Քարտը կարող է օգտագործվել միայն Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով ԿինոՊարկ բաժնում գնումներ կատարելու համար
Դուք չեք կարող օգտագործել Թվային Նվեր Քարտը ԿինոՊարկում ֆիզիկական գնումների համար
Թվային Նվեր Քարտը կարող է օգտագործվել միայն Թվային Նվեր Քարտի սահմանված արժեքի կամ Թվային Նվեր Քարտի մնացորդ արժեքի չափով գնումներ կատարելու համար: Այնուամենայնիվ, եթե գնման արժեքը գերազանցում է Թվային Նվեր Քարտի վրա առկա մնացորդը, հնարավոր է վճարել ավելցուկը ՝ օգտագործելով վճարման այլ եղանակ:
Թվային Նվեր Քարտի մնացորդը տրման ենթակա չէ։ Թվային Նվեր Քարտի մնացորդը կարող է օգտագործվել ամբողջությամբ կամ մասնակիորեն ապագա գնումների համար, մինչև Թվային Նվեր Քարտի սպառման ժամկետի ավարտը:
3.2 Թվային Նվեր Քարտով ձեռք բերված ապրանքների փոխանակում
Թվային Նվեր Քարտով ամբողջությամբ կամ մասամբ գնված ապրանքները ենթակա ՉԵՆ փոխանակման կամ վերադարձի ՝ ԿինոՊարկի փոխանակման և վերադարձման քաղաքականության համաձայն:
3.3 Կանխիկ վճարման միջոց
ԿինոՊարկի Թվային Նվեր Քարտերը չեն հանդիսանում վճարման միջոց, հաշվային, վարկային կամ դեբետային քարտեր: Հնարավոր չէ Թվային Նվեր Քարտի ամբողջական կամ մնացորդ արժեքի չափով կանխիկ միջոցներ ստանալ կամ փոխանակել Թվային Նվեր Քարտը կանխիկի հետ։
3.4 Թվային Նվեր Քարտի մնացորդը, պիտանելիության ժամկետը և գործարքների պատմությունը
Դուք կարող եք ցանկացած պահի ստուգել Թվային Նվեր Քարտի մնացորդը և պիտանելիության ժամկետը ՝ այցելելով Yerevan Mall բջջային հավելվածի Նվեր Քարտերին հատկացված բաժին: Անհրաժեշտ է մուտք գործել օգտատիրոջ հաշիվ, նախքան Թվային Նվեր Քարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը։
3.5 Թվային Նվեր Քարտի փոխանակում
Հնարավոր չէ Թվային Նվեր Քարտը փոխանակել այլ անվանական կամ այլ տեսակի Թվային Նվեր Քարտի, ինչպես նաև՝ վճարային միջոցի, կանխիկի կամ զեղչի հետ:
ԿինոՊարկի Թվային Նվեր Քարտերի գործողության ժամկետը 3 ամիս է ՝ սկսած գնման օրվանից: Թվային Նվեր Քարտը վավեր կլինի օգտագործման համար մինչև պիտանելիության ժամկետի լրանալը: Քարտի մնացորդը, որը կմնա Նվեր Քարտի վրա ժամկետի ավարտից հետո, հասանելի չի լինի օգտագործման համար:
Թվային Նվեր Քարտերը ակտիվացումից հետո չեն կարող չեղարկվել:
ԿինոՊարկը իրավունք է վերապահում վերահսկել Թվային Նվեր Քարտի մնացորդը, եթե որևէ տեխնիկական կամ հաշվապահական սխալ է տեղի ունեցել:
ԿինոՊարկը պատասխանատվություն չի կրում Թվային Նվեր Քարտ գնելիս տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեում առկա սխալների համար: ԿինոՊարկը պատասխանատվություն չի կրում Թվային Նվեր Քարտերի կորստի կամ գողության համար: Խարդախության, խաբեության փորձի կամ Yerevan Mall բջջային հավելվածում Թվային Նվեր Քարտերի մարման հետ կապված այլ անօրինական գործողությունների կասկածի դեպքում ԿինոՊարկը իրավունք ունի փակել օգտատիրոջ հաշիվը և/կամ պահանջել այլ վճարամիջոց:
Թվային Նվեր Քարտով, մասնակի կամ ամբողջական վճարված Ապրանք(ներ)ը ենթակա չեն վերադրաձման: