Սև Ուրբաթ - Դրույթներ և Պայմաններ
2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, «Սև ուրբաթի» շրջանակում Երևան Մոլում հաճախորդները կունենան նվեր ստանալու հնարավորություն։
Նվեր ստանալու համար անհրաժեշտ է նշված օրերի ընթացքում կատարել գնումներ Երևան Մոլի խանութներից, լուսանկարել ՀԴՄ կտրոնները և ներբեռնել դրանք Yerevan Mall հավելվածում։
Հավելվածն ավտոմատ կերպով ստուգում է ՀԴՄ կտրոնների վավերականությունը և ծանուցում ուղարկում նվեր ստանալու կամ չստանալու վերաբերյալ։
Նվերներ
Նվեր ստանալու համար անհրաժեշտ է կատարել առնվազն 20,000 (քսան հազար) ՀՀ դրամի գնում Երևան Մոլի խանութներից՝ մեկ ՀԴՄ կտրոնով։
Յուրաքանչյուր վավեր ՀԴՄ կտրոնի դեպքում հաճախորդը կարող է միանալ նվերների տրամադրման գործընթացին և ստանալ Երևանի Մոլի և գործընկեր բրենդերի բազմաթիվ նվերներից մեկը։
Նվերների ցանկից
- 3 հատ ուղևորություն 2 անձի համար դեպի Աբու Դաբի։
- Երևան Մոլի նվեր քարտեր՝ 10 հատ 100,000 և 3 հատ 500,000 ՀՀ դրամ արժեքով։
- Երևանի Մոլի խանութների նվեր քարտեր։
- ԿինոՊարկի տոմսեր և պոպկորն։
- Նավապետ Քիդի լիցքավորման քարտեր։
- Երևանի Մոլի տարբեր խանութների զեղչի կտրոններ։
Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ներբեռնել առավելագույնը 5 ՀԴՄ կտրոն՝ առանձին-առանձին։
Օրինակ՝ երկու հատ 10,000 ՀՀ դրամին համարժեք կտրոններով նվեր ստանալ հնարավոր չէ։ 1 ՀԴՄ կտրոնի նվազագույն արժեքը պետք է լինի 20.000 ՀՀ դրամ։
Նվեր ստանալու քայլեր
- Կատարել գնում(ներ) Երևանի Մոլի խանութներից՝ նվազագույնը 20,000 ՀՀ դրամ արժողությամբ։
- Եթե արդեն ունեք Yerevan Mall հավելվածը, պետք է թարմացնել այն App Store-ից կամ Google Play-ից։
- Եթե հավելվածը դեռ չունեք, պետք է ներբեռնել այն և գրանցվել։
- Հավելվածում ընտրել «Սև ուրբաթի» նվերների բաժինը և ծանոթանալ կանոններին։
- Սեղմել «Նկարել կտրոնը» կոճակը և լուսանկարել ՀԴՄ կտրոնը։
- Սպասել, մինչև հավելվածի արհեստական բանականությունն ավտոմատ կերպով կարդա և վերլուծի կտրոնի տվյալները։
- Տվյալները հաստատելուց հետո հավելվածը կուղարկի ծանուցում՝ ՀԴՄ կտրոնի վավերականության վերաբերյալ։
- Եթե կտրոնը վավեր չէ, հավելվածը կտեղեկացնի դրա մասին։
- Եթե կտրոնը վավեր է, հավելվածը կհաստատի դրա գրանցումը։
ՀԴՄ կտրոնները հաստատվում են առավելագույնը 48 ժամվա ընթացքում։
Հաստատումից հետո հաճախորդը հավելվածում կստանա ծանուցում՝ նվեր ստանալու կամ չստանալու վերաբերյալ։
Նվեր ստանալու ծանուցում ստանալուց հետո հաճախորդը կարող է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ մոտենալ Երևանի Մոլի հաճախորդների սպասարկման կենտրոն և ստանալ իր նվերը՝ ներկայացնելով նույն ՀԴՄ կտրոնը։
Լրացուցիչ տեղեկատվություն
- Երևան Մոլի ինֆորմացիան կենտրոնի աշխատակիցները և պրոմոտերները կօգնեն այցելուներին քայլ առ քայլ գրանցվել հավելվածում և ճիշտ անցնել բոլոր փուլերով։
- Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ առավելագույնը 5 նվեր։
- Յուրաքանչյուր ՀԴՄ կտրոն կարող է օգտագործվել միայն մեկ անգամ։
- Նվեր ստանալու պահին հաճախորդը պարտադիր պետք է ներկայացնի իր ՀԴՄ կտրոնը Երևան Մոլի ինֆորմացիոն կենտրոն։
- Երևան Մոլի 100.000 և 500.000 դրամ արժեքով նվեր քարտեր, ինչպես նաև Աբու Դաբի ուղևորություններ ստացած հաճախորդների հետ լուսանկար ենք անում նվերը ստանալու պահին՝ որպես գեղեցիկ հիշողություն Երևանի Մոլի նվերաշատ Սև ուրբաթից։
- Երևան Մոլի և Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները, ինչպես նաև նրանց առաջին կարգի բարեկամները, չեն կարող մասնակցել նվեր ստանալու գործընթացին։